«Կրասնոդարը» շքեղ գոլի շնորհիվ կամային հաղթանակ կորզեց «Զենիթից», «Սպարտակը» մեծացնում է առավելությունը

22:33   27 նոյեմբերի, 2016

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Կրասնոդարին»: Խաղի հաշիվը 86-րդ րոպեին բացեց «Զենիթի» ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան, սակայն ավելացված ժամանակում կրասնոդարցիները խփեցին 2 գոլ եւ տարան կամային հաղթանակ: Դաշտի տերերի հաղթական գոլն 94-րդ րոպեին խփեց վրացի կիսապաշտպան Տորնիկե Օկրիաշվիլին, որն աչքի ընկավ շրջադարձ հարվածով:

«Ռոստովը» տանը 2:0 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Անժիին», որի հայտացուցակից բացակայում էր վնասվածքից վերականգնվող Կառլեն Մկրտչյանը: Ռուսաստանցի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մնաց ռուստովցիների փոխարինողների թվում:

31 միավորով երկրորդ տեղում գտնվող «Զենիթն» արդեն 6 միավոր է զիջում առաջատար Մոսկվայի «Սպարտակին»: «Կրասնոդարը» շրջանցեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին եւ 27 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Կրասնոդար» - «Զենիթ»՝ 2:1

Մարատ Իզմայլով, 90+2, Տորնիկե Օկրիաշվիլի, 90+4 – Արտյոմ Ձյուբա, 86

«Ռոստով» - «Անժի»՝ 2:0

Սերդար Ազմուն, 40, Ալեքսանդրու Գացկան, 79

Հեռացում՝ Ալեքսանդրու Գացկան, 80 Ռոստով»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։