Քոնոր Մաքգրեգորը զրկվել է UFC-ի չեմպիոնական գոտուց

17:25   27 նոյեմբերի, 2016

Իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորն այլեւս խառը մենամարտերի UFC-ի 2 քաշային կարգերի գործող չեմպիոն չէ: Կազմակերպությունը հայտնել է, որ Մաքգրեգորը հրաժարվել է կիսաթեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտուց:

MMA Fighting-ի համաձայն՝ իռլանդացի չի համաձայնվել այդ որոշման հետ: Այժմ UFC-ի կիսաթեթեւ քաշային կարգի գոտին բաժին կհասնի ժամանակավոր չեմպիոն Ժոզե Ալդուին:   

Հիշեցնենք, որ վերջերս Մաքգրեգորը նոկաուտով հաղթել էր ամերիկացի Էդի Ալվարեսին՝ դառնալով պատմության առաջին մարտիկը, որը UFC-ի գործող չեմպիոն է հռչակվում 2 քաշային կարգերում: Դրանից հետո UFC-ն հայտնել էր, որ նա պետք է հրաժարվի տիտղոսներից մեկից: Մաքգրեգորն էլ պատրաստվում էր պաշտպանել 2 գոտիները: Այժմ նա չեմպիոն է միայն թեթեւ քաշային կարգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։