09:41 25 նոյեմբերի, 2016Անգլիական հեղինակավոր պարբերականները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին բարձր գնահատական են տվել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ հոլանդական «Ֆեյենորդի» միջեւ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղում, որում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր 4:0 հաշվով:
«Մխիթարյանը վերջապես բացեց իր թեւերը: Նա հիանալի էր շարժվում եւ կարող էր աչքի ընկնել 2 անգամ, սակայն հաջողությունը չժպտաց նրան: Հենրիխը տարածություն էր ստեղծում թիմակիցների համար: Մխիթարյանի այսպիսի խաղը կբացի երկրագուների արխորժակը, քանի որ նրանք սպասում են կիսապաշտպանի հաջող խաղին: Սա Հենրիխի լավագույն խաղն էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով: Ամեն բեն դեռ առջեւում է»,- գրում է Daily Mail-ը:
«Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հանդիպում անցկացրեց՝ ի ուրախություն «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների, որոնք սպասում էին նրա վերադարձին: Մենք չգիտենք, թե ինչ սպասել Ժոզե Մոուրինյոյից, բայց կարող ենք ասել, որ նա ամեն բան հիանալի արեց: Հենրիխը կատարում էր լավ փոխանցումներ եւ միշտ վտանգ էր ստեղծում, երբ ստանում էր գնդակը»,- գրում է Metro-ն:
«Մոուրինյոն հաճելի անակնկալ մատուցեց «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին՝ խաղադաշտ դուրս բերելով Հենրիխ Մխիթարյանին, որն առավելագույն մոտիվացված էր: Հայաստանի հավաքականի ավագը կարծես կարոտած լիներ ֆուտբոլը եւ խաղում էր կտրուկ ու շատ ուշադիր»,- գրում է The Telegraph-ը:
«Անսպասելի էր, որ Մոուրինյոն Մխիթարյանին խաղացրեց ձախ եզրում: Այնուամենայնիվ, նա լավագույնն էր խաղադաշտում: Մարզիչն ասում էր, որ Հենրիխը պետք է հանդես գա այնպիսի խաղում, որտեղ չնլինի մեծ ճնշման տակ: Սակայն Հենրիխը ցուցադրեց, որ ունի բոլոր որակները թիմում առանցքային խաղացող դառնալու համար»,- գրում է Manchester Evening News-ը, որը Մխիթարյանին տվել է ամանաբարձր՝ 8 գնահատականը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած խաղում Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ 82 րոպե՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում նախորդ անգամ խաղացել էր սեպտեմբերի 10-ին, երբ նաեւ վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ փոխարինվելով ընդմիջմանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.