02:40 25 նոյեմբերի, 2016Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հոլանդական «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում, 27-ամյա ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) եւ Խուան Մատայից (1000):
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 4:0 հաշվով: Մեկնարկային կազմ վերադարձած Մխիթարյանն անցկացրել է 82 րոպե:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.