09:25 10 հուլիսի, 2012Coca-Cola ընկերությունը հայտարարել է բրազիլական «Աթլետիկո Մինեյրո» ակումբի հարձակվող Ռոնալդինյոյի հետ պայմանգիրը խզելու մասին:
Բանն այն է, որ երկու ամիս առաջ կայացած մամուլի ասուլիսում 32-ամյա ֆուտբոլիստի սեղանի վրա երկու շիշ Pepsi է դրված եղել:
Coca-Cola ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ կերպ բրազիլացին խախտել է համաձայնագրի պայմանները: Հայտնի ընկերությունն այլեւս չի ցանկանում համագործակցել Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին խաղացողի հետ:
Ռոնալդինյոն ու Coca-Cola-ն համագործակցում էին 2011 թվականից: Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը բրազիլացի ֆուտբոլիստին վճարում էր տարեկան 750 հազար դոլար, հաղորդում է O Globo-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.