«Բորուսիան» ու «Լեգիան» անցկացրին Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարդյունավետ խաղը

01:55   23 նոյեմբերի, 2016

Դորտմունդի «Բորուսիան» ու լեհական «Լեգիան» նոյեմբերի 22-ին անցկացրին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի պատմության ամենաագոլառատ հանդիպումը, գրում է Opta-ն:

Դորտմունդում կայացած հանդիպումն ավարտվել էր գերմանական ակումբի հաղթանակով՝ 8:4 հաշվով:

Մինչեւ այս Չեմպիոնների լիգայի ամենաարդյունավետ խաղը եղել էր «Մոնակոյի» եւ իսպանական «Դեպորտիվոյի» միջեւ: 2003-ին անցկացված խաղում գրանցվել էր 11 գոլ, իսկ «Մոնակոն» հաղթել էր 8:3 հաշվով:

«Բորուսիան» ու «Լեգիան» կրկնեցին նաեւ Չեմպիոնների լիգայի առաջին խաղակեսում խփած գոլերի ռեկորդը՝ աչքի ընկնելով 7 անգամ: 2003-ին «Մոնակո» - «Դեպորտիվո» հանդիպման առաջին կեսը եւս ավարտվել էր 5:2 հաշվով:

Բացի այդ, դորտմունդցիները 8 գոլերից հինգը խփեցին 16 րոպեում, ինչը եւս ռեկորդ է Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որն առաջին հանդիպումն անցկացրեց ծանր վնասվածքից հետո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։