Չեմպիոնների լիգա. «Բորուսիա» - «Լեգիա» խաղի 12 գոլերն ու օրվա բոլոր արդյունքները

01:38   23 նոյեմբերի, 2016

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 22-ին անցկացվեցին E, F, G ու H խմբերի 5-րդ տուրի հանդիպումները:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» Պորտուգալիայում 2:1 հաշվով հաղթեց Կրիշտիանու Ռոնալդուի նախկին ակումբ Լիսաբոնի «Սպորտինգին» եւ Դորտմունդի «Բորուսիայի» պես F խմբից ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Արքայական ակումբի հաղթական գոլը վերջնամասում խփեց փոխարինման դուրս եկած Քարիմ Բենզեման: Պորտուգալացիները հաշիվը հավասարեցրել էին կարմիր քարտ ստանալուց հետո:

«Բորուսիան» Դորտմունդում 8:4 հաշվով պարտության մատնեց լեհական «Լեգիային», որին առաջին շրջանում հաղթել էր 6:0 հաշվով: Գերմանական ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որն առաջին հանդիպումն անցկացրեց ծանր վնասվածքից հետո:

G խմբում Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» սեփական դաշտում 2:1 հաշվով ուժեղ գտնվեց բելգիական «Բրյուգեից», իսկ դանիական «Կոպենհագենն» ու պորտուգալական «Պորտուն» հաղթողին չպարզեցին՝ 0:0: «Լեսթերն» ապահովեց խմբի առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր:

H խմբում Թուրինի «Յուվենտուսն» Իսպանիայում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սեւիլիայի» նկատմամբ, իսկ ֆրանսիական «Լիոնը» Զագրեբում ուժեղ գտնվեց «Դինամոյից»՝ 1:0: «Յուվենտուսը» 11 միավորով գլխավորեց խումբը եւ ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր: «Սեւիլիան» ունի 10, «Լիոնը»՝ 7 միավոր միավոր:

Е խմբում «Մոնակոն» տանը 2:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ ապահովեց խմբի առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ ռուսական ԲԿՄԱ-ն ու Լեւերկուզենի «Բայերը» ոչ ոքիով բաժանվեցին Մոսկվայում՝ 1:1:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

F խումբ

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:2

Ադրիան Սիլվա, 80 (11մ) – Ռաֆայել Վարան, 29, Քարիմ Բենզեմա, 87

Հեռացում՝ Ժոաո Պերեյրա, 64 («Սպորտինգ»)

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Լեգիա» (Լեհաստան)՝ 8:4

Սինձի Կագավա, 17, 18, Նուրի Շահին, 20, Ուսման Դեմբելե, 29, Մարկո Ռոյս, 32, 52, 90+3, Ֆելիքս Պասլակ, 81 – Ալեքսանդր Պրիյովիչ, 10, 24, Միխալ Կուչարչակ, 74, Նեմանյա Նիկոլիչ, 81

G խումբ

«Լեսթեր» (Անգլիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 2:1

Սինձի Օկազակի, 5, Ռիհադ Մահրեզ, 30 (11մ) – Ժոզե Իզկիերդո, 52

«Կոպենհագեն» (Դանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:0

H խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:3

Նիկոլաս Պարեխա, 9 – Կլաուդիո Մարկիզիո, 45+2 (11մ), Լեոնարդո Բոնուչի, 84, Մարիո Մանջուկիչ, 90+4

Հեռացում՝ Ֆրանկո Վասկես, 36 («Սեւիլիա»)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 0:1

Ալեքսանդր Լակազեթ, 72

Е խումբ

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2:1

Ջիբրիլ Սիդիբե, 48, Թոմաս Լեմար, 53 – Հարի Քեյն, 52 (11մ)

Չիրացված 11 մետրանոց՝ Ռադամել Ֆալկաո, 11 («Մոնակո»)

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Բայեր» (Գերմանիա)` 1:1

Բիբրաս Նատխո, 76 (11մ) – Կեւին Ֆոլանդ, 16



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։