«Միկա» մարզադահլիճում շարունակվող «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարում կայացել է 6-րդ տուրը:
A խմբում ընդգրկված Հայաստանի լրագրողների հավաքականը (ԼՖՀ) 7:3 հաշվով ուժեղ է գտնվել «Ավիատորից»՝ տանելով երկրորդ հաղթանակը: Լրագրողների թիմի խաղացող Խորեն Թեւանյանը խաղի վերջին վայրկյաններին խփել է մրցաշարի ամենագեղեցիկ գոլերից մեկը՝ աչքի ընկնելով սեփական կիսադաշտից:
Խմբային փուլի վերջին տուրից առաջ կիսաեզրափակիչի ուղեգիր են ապահովել «Պարման» ու ԱԿԲԱ-ն:
«Ֆուտզալ բիզնես լիգա», 6-րդ տուր
A խումբ
«Կոկա–Կոլա» - «Պարմա»՝ 2:2
ԼՖՀ - «Ավիատոր»՝ 7:3
«Վեգա» - «Պրոֆվենտ»՝ 7:2
B խումբ
«Ինսթիգեյթ Մոբայլ» - «Պեպսի Արմենիա»` 3:0
«Թեմուրնոց» - «Գրանդ Տոբակո»` 7:2
«Գուդվին» - « Շանգրի Lա»՝ 5:3
7-րդ տուր
Նոյեմբերի 24
«Ավիատոր» - «Կոկա-Կոլա»՝ 20:00
ԼՖՀ - «Վեգա»՝ 21:00
«Պրոֆվենտ» - «ՎՏԲ-Հայաստան բանկ»՝ 22:00
Նոյեմբերի 25
«Թեմուրնոց» - «Ինստիգեյթ Մոբայլ»՝ 20:00
ԱԿԲԱ - «Շանգրի Լա»՝ 21:00
«Պեպսի Արմենիա» - «Գուդվին»՝ 22:00
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։