Բունդեսլիգայի նորեկը գլխավորեց մրցաշարային աղյուսակը

01:21   19 նոյեմբերի, 2016

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում տեղի ունեցավ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր սենսացիան: Առաջնության նորեկ «Ռեդ Բուլ Լայպցիգը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Տուրի մեկնարկային խաղում ավստրիացի Ռալֆ Հազենհյուտլի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ Լեւերկուզենի «Բայերի» նկատմամբ եւ վաստակեց 27 միավոր՝ 3 միավոր առաջ անցնելով 10 հանդիպում անցկացրած Մյունխենի «Բավարիայից», որն այս տուրում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բայեր» - «Ռեդ Բուլ Լայպցիգ»՝ 2:3

Կեւին Կամպլ, 1, Յուլիան Բրանդտ, 45+2 - Յուլիան Բաումգարտլինգեր, 4, ինքնագոլ, Էմիլ Ֆորսբերգ, 67, Վիլի Օրբան, 81



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.