15:47 18 նոյեմբերի, 2016Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն չի բավարարել «Բարսելոնայի» բողոքն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ «Սեւիլիայի» դեմ Պրիմերայի 11-րդ տուրի խաղում ստացած դեղին քարտի հարցով:
Սեւիլիայում կայացած հանդիպման 83-րդ րոպեին գլխավոր մրցավար Հայմե Լատրեն կանոնների խախտում էր արձանագրել Մեսիի դեմ պայքարում: Խախտման պատճառով արգենտինացի հարձակվողի խաղակոշիկը դուրս էր եկել ոտքից, ինչից հետո նա կապում էր կապիչները: Մրցավարը Մեսիին խնդրել է այդ գործողությունը կատարել խաղադաշտից դուրս, սակայն որոշել էր, որ նա ժամանակ է ձգում եւ ցույց էր տվել դեղին քարտ: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է, որ մրցավարը ճիշտ է վարվել:
15 օրվա ընթացքում «Բարսելոնան» կարող է բողոքարկել այդ որոշումը, գրում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ դա Մեսիի երկրորդ դեղին քարտն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.