11:15 17 նոյեմբերի, 2016Ուելսի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոբի Սեւիջն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, որը խաղային պրակտիկա չունի անգլիական ակումբում:
«Ինձ համար ամենամեծ հիասթափությունս կապված է Հենրիխ Մխիթարյանի հետ: Դրա պատճառը ոչ թե նրա վատ խաղն է, այլ այն, որ ֆուտբոլիստին չեմ տեսնում գործի մեջ: Ակնկալում էի, որ Մանչեսթերում նա խաղալու է ամեն շաբաթ: Գիտեմ, որ նրան խանգարել են վնասվածքները: Մխիթարյանն անհավանական ֆուտբոլիստ էր Դորտմունդի «Բորուսիայում», բայց նա չի կարողանում խաղի մեջ ներգրավվել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես շատ հիասթափված եմ»,- Ռոբի Սեւիջի խոսքը մեջբերում է Thesportreview.com-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 4 խաղի՝ մեկնարկային կազմում հանդես գալով միայն մեկ անգամ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.