17:27 9 հուլիսի, 2012Հուլիսի 9-ին լատվիական դատախազությունը քրեական գործ է հարուցել Լատվիայի ամենահարուստ բասկետբոլիստի, NBA-ի «Գոլդեն Սթեյթ» թիմի կենտրոնական Անդրիս Բյեդրինշի նկատմամբ` 11,5 հազար լատի (23 հազար դոլար) չափով ավելացված արժեքի հարկի վճարից խուսափելու համար:
Դատախազությունը պնդում է, որ այդ հարկը չի վճարվել Լատվիայի տարածք Malibu Wakesetter մոտորանավակը ներմուծելու համար: Մարզիկը այդ նավակը գնել էր ԱՄՆ-ում:
Ամերիկյան ակումբի հետ 2008թ. 54 միլիոն դոլարի 6-ամյա պայմանագիր ստորագրած բասկետբոլիստին սպառնում է մինչեւ հինգ տարի ազատազրկում, հարկադիր աշխատանքներ կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի 120-ապատիկ չափով, հաղորդում է Gazeta.ru-ն:
Լատվիայի պետեկամուտների ծառայությունը խախտում է համարել այն, որ նավակը Լատվիայում գրանցված է որպես ձեռնարկության տնտեսական գործունեությունն ապահովող հիմնական միջոց, որի դեպքում հարկ չի վճարվում: Սակայն իրականում բասկետբոլիստը նավակն օգտագործում է անձնական նպատակներով, նշել է դատախազությունը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.