Հայ սամբիստները մեդալներով են վերադարձել աշխարհի առաջնությունից

09:58   15 նոյեմբերի, 2016

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 մեդալ:

Ասյա Լալազարյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Դավիթ Գրիգորյանը (82 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ, իսկ Վաչիկ Վարդանյանը (68 կգ) մարտական սամբոյի մրցաշարում պարտվել է միայն եզրափակիչում եւ արժանացել արծաթե մեդալի:

Հայաստանի թիմի կազմում առաջնությանը մասնակցել են 12 մարզիկներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։