18:18 14 նոյեմբերի, 2016Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվո, Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը պատմել է ԱՄՆ-ում իր կյանքի եւ ՄԼՍ-ի մակարդակի մասին։
«Կանոնավոր առաջնության վերջին հանդիպումից հետո մենք անցկացրինք եւս երեք մարզում, որպեսզի հասկանանք, թե ինչ վարժություններ եւ բուժհետազոտություններ են ունենալու խաղադադարի ժամանակ։ Յուրաքանչյուրիս հետ եղան անհատական մարզում եւ զրույց։ Հանգստի ժամանակ ունենալու ենք մարզումների անհատական ծրագիր։ Այդ ամենը տեսագրվել է եւ պարզաբանվել, թե ինչը ինչպես պետք է անենք։ ԱՄՆ-ում շեշտը դրվում է ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության վրա։
Գերազանց է զարգացած հանդերձավորման համակարգը։ Անմիջապես տրամադրեցին երեք զույգ խաղակոշիկ։ Հայտնեցին, որ անհրաժեշտության դեպքում էլի կարող եմ ստանալ։
Ակումբի երկրպագուներն այնքան էլ ակտիվ չեն։ ԱՄՆ-ում ֆուտբոլը նոր է ժողովրդականություն ստանում։ ՄԼՍ-ում բոլոր հանդիպումները սկսվում են հիմնով, հրավառությամբ։ Կարծրատիպ կա, թե ՄԼՍ-ը թոշակառուների եւ հաշմանդամների լիգա է։ Բայց այստեղ գերազանց խաղամակարդակ է։ Ջերարդն ու Վիլյան խորհուրդներ են տալիս երիտասարդներին։ Այստեղ արագությունները ավելի բարձր են, քան Լիտվայում։ Քիչ է դիրքային խաղը։ Ավելի շատ գրոհում են, տեմպը բարձր է։
Հավանում եմ Չիկագոն, Նյու Յորքը։ Չիկագոյում Նյու Յորքի համեմատ կյանքն ավելի հանգիստ է, սուպերվայր է։ Ամերիկյան խոհանոցը հետաքրքիր է, բայց ոչ բոլորին դուր կգա։ Փորձում եմ եվրոպական խոհանոցից օգտվել»,- Արշակյանի խոսքը մեջբերում է Eurosport-ը։
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը Լիտվայի «Տրակայից» է տեղափոխվել «Չիկագո Ֆայր», անցկացրել է 9 հանդիպում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.