Ինստագրամում հայտնվել է Միխայել Շումախերի պաշտոնական էջը

14:47   13 նոյեմբերի, 2016

Ինստագրամում հայտնվել է գերմանացի Միխայել Շումախերի պաշտոնական էջը՝ նվիրված Ֆորմուլա-1-ում լեգենդար ավտոարշավորդի առաջին հաղթանակի 22-ամյակին:

«Ուրախ ենք կիսվել մեր հիշողություններով: Նոյեմբերի 13-ին այս էջը կդառնա Միխայելի նվաճումները տոնելու, բոլորիս հիշողությունները ներկայացնելու վայր: Այս էջը բացվել է Շումախերի բոլոր հրաշալի ֆանատների աջակցությանը շնորհակալությամբ պատասխանելու համար»,- ասվում է Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի էջի առաջին գրառման մեջ:

Մոտ երեք տարի առաջ ֆրանսիական Ալպերում ուղեղի ծանր վնասվածք ստանալուց եւ կոմայում հայտնվելուց հետո տնային պայմաններում վերականգնումը շարունակող Միխայել Շումախերի բուժման շաբաթական ծախսը 191 հազար եվրո է:

Սպասվում է, որ առաջիկայում նրա բուժման տարեկան ծախսերը կկազմեն մոտ 10 միլիոն եվրո: Ապաքինման վերաբերյալ կանխատեսումները լավատեսական չեն:

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի անձնական կարողությունը մոտ 700 միլիոն եվրո է: Գերմանացի ավտոարշավորդի կինն անցած տարի վաճառել էր նրա անձնական ինքնաթիռը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.