14:21 9 հուլիսի, 2012UFC 148 մրցաշարի երկրորդ խաղ-ռեւանշը միջին քաշային կարգում UFC-ի չեմպիոն, բրազիլացի Անդերսոն Սիլվայի եւ հավակնորդ Չել Սոնենին կայացել է հուլիսի 7-ին, Լաս Վեգասում:
37-ամյա Սիլվան տեխնիկական նոկաուտով հաղթել է մրցակցին: Վճռորոշ է դարձել մենամարտի երկրորդ ռաունդում Սիլվայի հարվածը, որից հետո Սոնենը հայտնվել է ծանր նոկաուտում:
Մենամարտից հետո Սիլվան իր զավակների հետ բուռն կերպով նշել է հաղթանակը, իսկ Սոնենը միայն մի քանի խոսք է կարողացել ասել այն մասին, որ Սիլվան իսկական չեմպիոն է, եւ նրա ծնկով հարվածը վճռական դարձավ: Բրազիլացին չեմպիոնին վայել մեծահոգություն դրսեւորեց: Նա ոչ միայն ձեռք մեկնեց մի մարդու, որը ամիսներ շարունակ վիրավորում էր նրան եւ նրա հայրենիքին, այլ նաեւ գրկեց Սոնենին եւ խորովածի հրավիրեց:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.