Անգլիացի մարզիչը որակազրկվել է իր թիմի դեմ խաղադրույքներ կատարելու համար

13:48   10 նոյեմբերի, 2016

Ֆուտբոլի Անգլիայի 7-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ֆորմ Թաուն» ակումբի գլխավոր մարզիչ Նիկ Բունուարդը որակազրկվել է խաղադրույքներ կատարելու համար:

Sky Sports-ի համաձայն՝ 2 տարում անգլիացի մասնագետը 45 խաղադրույք է կատարել իր թիմի պարտության վրա: Անգլիայում ֆուտբոլիստներին ու մարզիչներին արգելված է խաղադրույք կատարել ֆուտբոլային իրադարձությունների վրա: Նիկ Բունուարդը ֆուտբոլից հեռացվել է մինչեւ 2019 թվականը, ինչպես նաեւ տուգանվել 3 հազար ֆունտ ստերլինգ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.