14:41 9 նոյեմբերի, 2016Մյունխենի «Բավարիան» գլխավորող Կարլո Անչելոտին գովել է արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին, որին ձեռք բերելու համար Թուրինի «Յուվենտուսն» այս ամռանը 90 միլիոն եվրո էր վճարել «Նապոլիին»:
«Յուվենտուսի» վճարած գումարն արդարացի է: Մեծագույն խաղացողները թանկ արժեն: Իգուաինն աշխարհի 3 լավագույն կենտրոնական հարձակվողներից է Ռոբերտ Լեւանդովսկու եւ Լուիս Սուարեսի հետ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Tuttosport-ը:
Հիշեցնենք, որ Իգուաինն իտալացի մասնագետի գլխավորությամբ խաղացել է Մադրիդի «Ռեալում»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.