15:22 6 նոյեմբերի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանն ասել է, որ չի վաճառի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նվիրած BMW X6 ավտոմեքենան, բայց հիմարություն է համարում բացասական վերաբերմունքը դրա վաճառքին:
«Ես ակտիվ վարում եմ այդ ավտոմեքենան: Պատրաստվում եմ գնել ձմեռային անվադողեր: Այդ ավտոմեքենայից նվեր ստացած բոլոր օլիմպիականները փորձում են միասին գնալ ձմեռային անվադողեր գնելու: Գուցե, հաջողվի զեղչ կորզել (ծիծաղում է): Չեմ վաճառի, քանի որ արտացոլում է իմ օլիմպիական հաջողությունը:
Բայց հասկանում եմ նաեւ նրանց, ովքեր վաճառել են: Ոմանք վարորդական իրավունք չունեն, մյուսները ցանկանում են բնակարան գնել: Ծախսատար է այդպիսի ավտոմեքենա պահելը: Հիմարություն է այդ ավտոմեքենաների վաճառքին բացասական արձագանքնելը»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող սուսերամարտիկը Ռիոյում ոսկե մեդալներ է նվաճել թրամարտի անհատական եւ թիմային մրցաշարերում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.