19:42 5 նոյեմբերի, 20169-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը մտադիր է ուժերը փորձել ֆուտբոլում: Ջամայկացի արագավազորդը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, սակայն պատրաստ է խաղալ ավելի թույլ թիմերում:
«Դեռ չեմ պայմանավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն հավատում եմ, որ Մոուրինյոն մի օր կտեսնի իմ տաղանդը եւ կընտրի ինձ (ծիծաղում է): Իսկ եթե ավելի լուրջ, ապա ֆուտբոլն ինձ համար դիտարկվում է որպես տարբերակ: Կփորձեմ ապացուցել, որ ես պատրաստ եմ: Ինձ հարկավոր չէ խաղալ Պրեմյեր լիգայի ակումբում: Ցանկանում եմ խաղալ եւ ստանալ հնարավորություն: Երբեմն նայում եմ ֆուտբոլ եւ մտածում, որ մյուսներից վատ չեմ խաղում»,- Բոլթի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեգենդար մարզիկն աթլետի կարիերան կավարտի 2017-ին Ջամայկայում կայանալիք Racers Grand Prix մրցաշարում: Արագավազորդը մտադիր է մասնակցելնաեւ նաեւ հաջորդ տարի Լոնդոնում կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.