Մխիթարյանը եւ Շվայնշտայգերը մարզվել են «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր խմբում (ֆոտո)

17:02   31 հոկտեմբերի, 2016

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 31-ին մարզվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր խմբում, գրում է Daily Mail-ը:

Անգլիական ակումբը պատրաստվում է թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղին, որը կկայանա նոյեմբերի 3-ին Ստամբուլում: «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր խմբում աշխատել է նաեւ գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, որին ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանից առաջ ուղարկել էր երիտասարդական թիմ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վաղուց վերականգնվել է վնասվածքից, սակայն դեռ չի հայտավորվում «Մանչեսթեր Յունայթեդի» խաղերին: 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։