18:40 27 հոկտեմբերի, 2016Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կոչ է արել մեկնարկային կազմ վերադարձնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մոուրինյոն պետք է արագացնի Մխիթարյանի վերադարձը մեկնարկային կազմ: Նա շատ տաղանդավոր է եւ պետք է խաղա: Սա տարօրինակ պատմություն է: Մոուրինյոն ասում է, որ Մխիթարյանը պետք է հավաքի օպտիմալ մարզավիճակ, սակայն նույնիսկ 30 րոպե խաղաժամանակ չի տրամադրում «Ֆեներբահչեի» դեմ: Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացողն է»,- Մերսոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ 27-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 10-ից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.