Լոնդոն-2012-ի 3 չեմպիոններ զրկվեցին ոսկե մեդալներից

14:51   27 հոկտեմբերի, 2016

Միջազգային օլիմպիական կոմիտեն դոպինգ նմուշների վերստուգման արդյունքում, հայտարարել է 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ութ մասնակիցների որակազրկման մասին:

Երեք ոսկե մեդալից զրկվել է Ղազախստանը: Որակազրկվել են ծանրամարտի օլիմպիական չեմպիոններ Մայա Մանեզան, Ստեվլանա Պոդոբեդովան եւ Զուլֆիա Չինշալոն:

Որկազրկվել են անեւ Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր, բելառուս ծանրորդ Դինա Սազանովեցը, մուրճի նետորդ, ռուսաստանցի Կիրիլ Իկոնիկովը, որը գրավել էր 5-րդ տեղը, ռուսաստանցի ձողացատկորդ Դմիտրի Ստարոդուբցեւը՝ չորրորդ տեղ, բելառուս ծանրորդ Եվգենի Ժերնոսեկը՝ 9-րդ տեղ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։