13:11 27 հոկտեմբերի, 2016«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արտագնա հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» համար բոլոր մրցաշարերում 6-րդ անընդմեջ առանց հաղթանակի խաղն էր:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ չի կարողանում հաղթել 6-րդ խաղում անընդմեջ, գրում է Daily Mail-ը:
Նախորդ 5 խաղերում մանչեսթերցիները չէին կարողացել հաղթել շոտլանդական «Սելթիկին» (Չեմպիոնների լիգա, 3:3), «Տոտենհեմին» (Պրեմյեր լիգա, 0:2), «Էվերտոնին» (Պրեմյեր լիգա, 1:1), «Բարսելոնային» (Չեմպիոնների լիգա, 0:4) եւ «Սաութհեմփթոնին» (Պրեմյեր լիգա, 1:1):
«Մանչեսթեր Յունայթեդին» «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր նվազագույն հաշվով՝ չկարողանալով պաշտպանել Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հաղթողի տիտղոսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.