Պրիմերան ներկայացրել է լավագույններին. Ռոնալդուն բացակայում է (ֆոտո)

09:53   25 հոկտեմբերի, 2016

Իսպանական Լա լիգան ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լավագույններին, տեղեկացնում է Marca-ն:

Իսպանայի նախորդ առաջնության լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոն» գլխավորող Դիեգո Սիմեոնեն, որի թիմը գրավել էր երրորդ տեղը: Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին: Նախորդ մրցաշրջանի 38 խաղերում Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը դարձել է 22 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Տարվա լավագույն նորեկը Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն է: Յան Օբլակը («Աթլետիկո») ճանաչվել է լավագույն դարպասապահ, Դիեգո Գոդինը («Աթլետիկո»)՝ լավագույն պաշտպան, Լուկա Մոդրիչը («Ռեալ»)՝ լավագույն կիսապաշտպան, Լիոնել Մեսին՝ («Բարսելոնա»)  լավագույն հարձակվող, իսկ Լուիս Սուարեսը («Բարսելոնա»)՝ լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։