ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը դարձյալ նահանջել է

13:15   20 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 13 աստիճան եւ հայտնվել 125-րդ տեղում:

Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականը 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում պարտվել էր Ռումինիային (0:5) եւ Լեհաստանին (1:2):

Դասակարգման առաջատարը Արգենտինայի հավաքականն է, որին հաջորդում են Գերմանիան ու Բրազիլիան: Բելգիան նահանջել է չորրորդ տեղ: Լավագույն տասնյակում են նաեւ Կոլումբիան, Չիլին, Ֆրանսիան, Պորտուգալիան Ուրուգվայը եւ Իսպանիան:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 15-րդն է, Ռումինիան՝ 34-ը, Դանիան՝ 50-ը, Չեռնոգորիան՝ 56, իսկ Ղազախստանը՝ 90-րդը: Թուրքիան 25-րդ տեղում է, իսկ Ադրբեջանն առաջադիմել է 45 աստիճան եւ 88-րդն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի նոյեմբերի 11-ին՝ Երեւանում ընդունելով խմբի առաջատար Չեռնոգորիային, որն առաջադիմել է 49 աստիճան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։