Իվան Դանիլյանց. «Աթլետիկոն» նույնիսկ ավելի արագ էր խաղում, քան «Բավարիան»

09:33   20 հոկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած տնային պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում:

«Միանշանակ, «Աթլետիկոյի» առավելությունը կապված էր նրանց վարպետության հետ: Նրանք նույնիսկ ավելի արագ էին խաղում, քան «Բավարիան»: Դա կոմբինացիոն ֆուտբոլ է, այդ պատճառով բարդ էր կարդալ մրցակցի բոլոր մտքերը:

Մեծ հիասթափություն չկա: Տղաներն արեցին իրենց ուժերի սահմանում ամեն բան: Հաղթելու ցանկությունը երեւում էր այս խաղում»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած խաղում իսպանական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մնացել էր «Ռոստովի» փոխարինողների թվում: D խմբի մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով պարտության էր մատնել հոլանդական ՊՍՎ-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։