20:40 19 հոկտեմբերի, 2016Ճապոնացի Մորինարի Վատանաբեն ընտրվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ, հայտնում է ֆեդերացիայի կայքը:
Նախագահական ընտրություններն անցկացվել են Տոկիոյում: Նախագահի պաշտոնին հավակնում էր նաեւ Մարմնամարզության եվրոպական միության ղեկավար Ժորժ Գելզեկը, որը հավաքել է 19 ձայն: Մորինարի Վատանաբեն ստացել է 100 ձայն:
1996 թվականից Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ղեկավարում էր իտալացի Բրունո Գրանդին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.