Ֆորմուլա-1-ի թեստ-արշավորդին վիրահատել են երկրորդ անգամ

10:21   7 հուլիսի, 2012

Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի թեստ-արշավորդ Մարիա դե Վիլոտան եւս մեկ վիրահատության է ենթարկվել` բրիտանական Դաքսֆորդում թեստային մեկնարկներից մեկի ժամանակ բեռնատարին բախվելուց հետո: Վիրահատությունը կատարվել է կնոջ գլխի դիմային հատվածում:

Հուլիսի 3-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով Դե Վիլոտան կորցրել է աջ աչքը: Այժմ նրա վիճակը մնում է ծանր, սակայն կայուն, հաղորդում է Daily Mail-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։