Ռոնալդոն` խառը մենամարտերում

08:09   7 հուլիսի, 2012

Այսօր, հուլիսի 7-ին Լաս Վեգասում տեղի կունենա խառը մենամարտերի ռեւանշ բրազիլացի Անդերսոն Սիլվայի եւ ամերիկացի Չել Սոնենի միջեւ: Նախորդ մենամարտում հաղթել է բրազիլացի մարտիկը: Մենամարտից առաջ Անդերսոն Սիլվան բաց մարզում է անցկացրել` խորհուրդներ ստանալով Սթիվեն Սիգալից:

Սակայն ներկաներին զարմացրել է անսպասելի հայտնված Ռոնալդոն: Նրանք էլ ավելի են զարմացել, երբ Ռոնալդոն կարճ մենամարտ է անցկացրել Անդերսոն Սիլվայի հետ: 15 վայրկյան տեւած «ճակատամարտն» ավարտվել է ոչ ոքի: Ռոնալդոն մեկ հարված է կատարել, գրում է gazeta.ru-ն: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.