19:55 15 հոկտեմբերի, 2016Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Արսենալն» անգլիացի կիսապաշտպան Թեո Ուոլքոտի դուբլի օգնությամբ տանը 3:2 հաշվով հաղթեց «Սուոնսիին», իսկ «Մանչեսթեր Սիթին» 1:1 հաշվով ավարտեց «Էվերտոնի» դեմ տնային խաղը: Խոսեպ Գվարդիոլայի թիմի ֆուտբոլիստները 2 անգամ վրիպեցին 11 մետրանոցից:
Միավորներ կորցրեց նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», որը հյուրընկալվելիս պարտությունից խոսափեց «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղում՝ 1:1:
«Մանչեսթեր Սիթին» չհաղթեց երկրորդ խաղում անընդմեջ եւ, վաստակելով 19 միավոր, «Արսենալի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Տոտենհեմն» ունի 18 միավոր:
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Արսենալ» - «Սուոնսի»՝ 3:2
Թեո Ուոլքոտ, 26, 33, Մեսութ Օզիլ, 57 – Գիլֆի Սիգուրդսոն, 38, Բորխա Բաստոն, 66
Հեռացում՝ Գրանիտ Ջակա, 70 («Արսենալ»)
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 1:1
Նոլիտո, 72 – Ռոմելու Լուկակու, 64
Չիրացված 11 մետրանոց՝ Կեւին դե Բրույնե, 43, Սերխիո Ագուերո, 70, 61 (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»)
«Վեստ Բրոմվիչ» - «Տոտենհեմ»՝ 1:1
Նասեր Շադիլի, 82 – Դելե Ալի, 89
«Սթոք Սիթի» - «Սանդերլենդ»՝ 2:0
Ջո Ալեն, 8, 45+1
«Բորնմութ» - «Հալ Սիթի»՝ 6:1
Չարլի Դենիլս, 6, Ստիվ Կուկ, 41, Ջունիոր Ստանսլաս, 45 (11մ), 60, Կալում Ուիլսոն, 83, Դան Գոսլինգ, 88 – Ռայան Մոնսոն, 34
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.