Ուսեյն Բոլթը կարիերան կավարտի Racers Grand Prix-ում

23:42   14 հոկտեմբերի, 2016

9-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը որոշել է կարիերայի վերջին պաշտոնական մրցմանը մասնակցել հայրենիքում, հաղորդում է NBC Sport-ը: Լեգենդար մարզիկը կարիերան կավարտի 2017-ին Ջամայկայում կայանալիք Racers Grand Prix-ում: Արագավազորդը մտադիր է մասնակցելնաեւ հաջորդ տարի Լոնդոնում կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությանը:

Ուսեյն Բոլթը պատմության մեջ երրորդ աթլետն է, որին հաջողվել է նվաճել 9 օլիմպիական տիտղոս: Նրանից առաջ այդ հաջողությանը հասել են Ֆինլանդիայի ներկայացուցիչ Պաավո Նուրմին եւ ամերիկացի Կարլ Լյուիսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։