10:57 14 հոկտեմբերի, 2016Forbes-ը հրապարակել է մինչեւ 30 տարեկան ամենահարուստ մարզիկների ցուցակը, որը գլխավորում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
Արգենտինայի հավաքականի 29-ամյա ավագի տարեկան եկամուտը կազմում է մոտ 73.7 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է «Գոլդեն Սթեյտի» բասկետբոլիստ Կեւին Դյուրանտը, որը տարեկան ստանում է 50.8 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը՝ 50.5 միլիոն եվրո:
Լավագույն տասնյակում են նաեւ՝ ամերիկյան ֆուտբոլի 2 ներկայացուցիչ, 2 գոլֆիստ, Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը (37,1 միլիոն), «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը (33,9 միլիոն) եւ Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը (32,5 միլիոն):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.