14:18 12 հոկտեմբերի, 2016Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալը» տեղի կունենա դեկտեմբերի 3-ին եւ կմեկնարկի անսովոր ժամի՝ Երեւանի ժամանակով 17:15-ին: Այդ մասին հայտնել է Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Խավյեր Տեբասը:
«Այդ ժամը մեզ հնարավորություն կտա կրկնակի շատ եկամուտ ունենալ հեռուստահեռարձակումից»,- Տեբասի խոսքը մեջբերում է cadenaser-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 7 տուրերից հետո առաջատարներն են 15-ական միավոր վաստակած «Աթլետիկոն» ու «Ռեալը»: 14 միավոր ունի «Սեւիլիան», 13-ական միավոր՝ «Բարսելոնան» ու «Վիլյառեալը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.