20:06 11 հոկտեմբերի, 2016Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղյալ է համարել 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում ռուսաստանցի աթլետ, մուրճի նետման կանանց չեմպիոն Տատյանա Լիսենկոյի արդյունքը եւ զրկել նրան ոսկե մեդալից: Լոնդոնի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում, 33-ամյա մարզուհու հանձնած նմուշի մեջ հայտնաբերվել է արգելված տուրինաբոլ դեղամիջոցը, հաղորդում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՄՕԿ-ը պահանջել է վերադարձնել ոսկե մեդալն ու պատվոգիրը եւ Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին հորդորել է նպաստել կարճ ժամկետում պարգեւների վերադարձմանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.