18:18 6 հուլիսի, 2012Ջամայկացի վազորդ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ուեսյն Բոլթը մեջքի թեթեւ վնասվածքի պատճառով վազքուղի դուրս չի գա մինչեւ Օլիմպիական խաղերի սկիզբը, հաղորդում է The Mirror-ը:
Մասնավորապես, նա բաց կթողնի «Ադամանդե լիգայի» փուլը, որը տեղի կունենա հուլիսի 20-ին` Մոնակոյում:
Չնայած դրան, Բոլթը հավաստիացրել է իր երկրպագուներին, որ Լոնդոնում պատրաստ է պաշտպանել իր տիտղոսը:
«Լոնդոնում ես մասնակցելու եմ 100, 200 մետր վազքատարածություններում եւ 4x100 փոխանցումավազքում»,- նշել է Ուսեյնը:
Հիշեցնենք, որ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Բոլթը երեք ոսկե մեդալ նվաճեց` 100, 200 մետր վազքում եւ 4x100 փոխանցումավազքում: Մարզիկը նաեւ աշխարհի հնգակի չեմպիոն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.