Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը գրավեց երրորդ տեղը

20:45   6 հոկտեմբերի, 2016

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Մոսկվայում ավարտված աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում գրավեց երրորդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 5 միավոր: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։ Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում։

Հաղթողի կոչումը նվաճեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը հավաքեց 6 միավոր: Երկրորդ տեղում է հոլանդացի Անիշ Գիրին՝ 5.5 միավոր:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 9-րդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0․5։0․5

Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0

Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը վերջին տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 6, Գիրի՝ 5.5, Արոնյան, Անանդ՝ 5-ական, Սվիդլեր, Մամեդյարով, Լի Չաո, Կրամնիկ՝ 4.5-ական, Տոմաշեւսկի՝ 3.5, Գելֆանդ՝ 2:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.