Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյան - Շաքրիյար Մամեդյարով՝ ոչ ոքի

17:49   4 հոկտեմբերի, 2016

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում հանգստյան օրվանից հետո հոկտեմբերի 4-ին մեկնարկել է 7-րդ տուրը:

Նախորդ տուրում հոլանդացի Անիշ Գիրիին հաղթած Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Կողմերը 40-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Հայկական շախմատի առաջատարն ունի 4 միավոր, Մամեդյարովը՝ 3 միավոր:

Տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 7-րդ տուր

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5 

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Լի Չաո (Չինաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) 

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 4.5 միավոր, Գիրի՝ 4, Արոնյան, Կրամնիկ, Անանդ՝ 3.5-ական, Սվիդլեր, Չաո՝ 3-ական, Մամեդյարով՝ 2.5, Տոմաշեւսկի՝ 2, Գելֆանդ՝ 0.5:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.