«Արարատի» հոկեյիստները հերթական հաղթանակներն են տարել

16:06   3 հոկտեմբերի, 2016

Տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնության չորրորդ տուրում «Արարատը» 2 հաղթանակ է տարել Բելառուսի մինչեւ 17 տարեկանների հավաքականի նկատմամբ:

Առաջին խաղում «Արարատն» առավելության է հասել բուլիտներով (հիմնական ժամանակն ավարտվել է 3:3 հաշվով), իսկ պատասխան խաղում հաղթել է 6:5 հաշվով:

8 հանդիպումից հետո «Արարատը» 20 միավորով առաջատարն է, իսկ հաջորդ խաղերում հոկտեմբերի 9-ին ու 10-ին կհանդիպի «Նեման-2»-ի հետ: 2-3-րդ տեղերը բաժանող «Նեման-2»-ը եւ Բելառուսի մինչեւ 18 տարեկանների հավաքականն ունեն 16-ական միավոր:

Հիշեցնենք, որ «Արարատի» կազմում հայտավորված 22 խաղացողներից հայեր են պաշտպան Արտեմ Մանուկյանը, հարձակվողներ Արթուր Ալոյանը, Արտյոմ Բազյանը, Գեորգի Բուրդոյանը, Վալերի Մկրտչյանը, Ալեքսանդր Օհանյանը, Տիգրան Շաքարովը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։