Լեւոն Արոնյանի հաղթանակից հետո Տալի հուշամրցաշարն ունեցավ նոր առաջատար

22:07   2 հոկտեմբերի, 2016

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարը 6-րդ տուրի արդյունքում ունեցավ նոր առաջատար, որը ռուս Յան Նեպոմնյաշչին է:

6-րդ տուրում հոլանդացի Անիշ Գիրին սեւերով 34-րդ քայլում պարտվեց Լեւոն Արոնյանին եւ 4 միավորով նահանջեց երկրորդ տեղ: Յան Նեպոմնյաշչին սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին եւ, վաստակելով 4.5 միավոր, դարձավ միանձնյա առաջատար:

5 անընդմեջ ոչ ոքիներից հետո առաջին հաղթանակը տարած Լեւոն Արոնյանը վաստակել է 3.5 միավոր եւ Վիշվանաթան Անանդի ու Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

Հոկտեմբերի 3-ին Տալի հուշամրցաշարում հանգստյան օր է: Հոկտեմբերի 4-ին կայանալիք 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0

Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 1:0

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 1:0

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 4.5 միավոր, Գիրի՝ 4, Արոնյան, Կրամնիկ, Անանդ՝ 3.5-ական, Սվիդլեր, Չաո՝ 3-ական, Մամեդյարով՝ 2.5, Տոմաշեւսկի՝ 2, Գելֆանդ՝ 0.5:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.