16:50 2 հոկտեմբերի, 2016Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» առանց Հենրիխ Մխիթարյանի տանը ոչ ոքի խաղաց «Սթոք Սիթիի» հետ՝ 1:1:
Ժոզե Մոուրինյոյի թիմն առավելություն ուներ առաջին խաղակեսում, բայց, ստեղծելով մի քանի վստանգավոր պահ, չկարողացավ բացել հաշիվը:
Ընդմիջումից հետո մանչեսթերցիները պահպանում էին խաղային առավելությունը, որը գոլի վերածեցին 69-րդ րոպեին: Հաշիվը բացեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը: «Սթոք Սիթին» չհանձնվեց եւ 83-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվն ուելսցի կիսապաշտպան Ջո Ալենի գոլի շնորհիվ: Վերջնամասն անցավ «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհների ներքո, սակայն դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր խմբում, սակայն դարձյալ չէր հայտավորվել խաղին: Մանչեսթերցիները 13 միավորով 6-րդ տեղում են, իսկ «Սթոք Սիթին» ունի 3 միավոր:
Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սթոք Սիթի»՝ 1:1
Անտոնի Մարտիալ, 69 – Ջո Ալեն, 83
«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Անդեր Հերերա (Մեմֆիս Դեպայ, 84), Պոլ Պոգբա, Խուան Մատա (Անտոնի Մարտիալ, 67), Ջեսի Լինգարդ (Ուեյն Ռունի, 67), Մարկուս Ռեշֆորդ, Զլատան Իբրահիմովիչ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.