Տալի հուշամրցաշար. Միանձնյա առաջատարը Գիրին է, Արոնյանը բաժանում է 4-7-րդ տեղերը

23:14   30 սեպտեմբերի, 2016

Մոսկվայում շարունակվող Միխայիլ Տալի 10-րդ շախմատային հուշամրցաշարի չորրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին է, որը սեւերով առավելության հասավ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի նկատմամբ:

Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: Հայ գրոսմայստերը չորս պարտիաներն էլ ավարտել է ոչ ոքի: Արոնյանը բաժանում է 4-7-րդ տեղերը:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, չորրորդ տուր

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0:1

Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Լի Չաո (Չինաստան)՝ 0:1 

Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Գիրի՝ 3.5 միավոր, Նեպոմնյաշչի՝ 3, Լի Չաո՝ 2.5, Անանդ, Կրամնիկ, Արոնյան, Մամեդյարով՝ 2-ական, Սվիդլեր՝ 1.5, Տոմաշեւսկի՝ 1, Գելֆանդ՝ 0.5:

5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Լի Չաո (Չինաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.