Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանի չորրորդ ոչ ոքին

20:31   30 սեպտեմբերի, 2016

Մոսկվայում շարունակվող Միխայիլ Տալի 10-րդ շախմատային հուշամրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: Հայ գրոսմայստերը չորս պարտիաներն էլ ավարտել է ոչ ոքի: Չորրորդ տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, չորրորդ տուր

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 

Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Լի Չաո (Չինաստան) 

Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Նեպոմնյաշչի, Գիրի՝ 2.5-ական միավոր, Անանդ՝ 2, Սվիդլեր, Լի Չաո, Արոնյան, Մամեդյարով՝ 1.5-ական, Կրամնիկ՝ 1, Գելֆանդ, Տոմաշեւսկի՝ 0.5-ական:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.