Չեմպիոնների լիգայի մասնակիցը տուգանվել է Պաղեստինին աջակցելու համար (ֆոտո)

15:10   30 սեպտեմբերի, 2016

Շոտլանդական «Սելթիկը» 10 հազար ֆունտ ստերլինգով տուգանվել է իր երկրպագուների պատճառով, հայտնում է Goal.com-ը:

Իսրայելական «Հապոել Բեր Շեւայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի տնային խաղում շոտլանդական ակումբի ֆանատներն աջակցել են Պաղեստինին: Այդ խաղում հարյուրավոր երկրպագուներ տրիբունայում ցուցադրել են Պաղեստինի դրոշներ եւ աջակցական պաստառներ: Ենթադրվում է, որ դա արվել է իսրայելական թիմի ու նրա երկրպագուների դեմ:

Հիշեցնենք, որ «Սելթիկը» նվաճել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ «Հապոլե Բեր Շեւան» ելույթը շարունակում է Եվրոպայի լիգայում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։