00:02 29 սեպտեմբերի, 2016Շվեդ Զլատան Իբրահիմովիչն ու ֆրանսիացի Անտոնի Մարտիալը կմասնակցեն ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Ավելի վաղ նշվել էր, որ Իբրահիմովիչը հանգստանալու հնարավորություն է ստացել, սակայն Մոուրինյոն հերքել է այդ լուրը: Մարտիալը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Լեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի հանդիպումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայանալիք հանդիպումը բաց կթողնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցել է անգլիական թիմի հերթական մարզմանը: Մոուրինյոն նշել է, որ հայ ֆուտբոլիստը լիարժեք պատրաստ չէ:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Զարյա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:05-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.