Չեմպիոնների լիգա. Օրվա բոլոր արդյունքները

00:37   28 սեպտեմբերի, 2016

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ավարտվեց երկրորդ տուրի առաջին խաղային օրը: Մադրիդի «Ռեալը» Դորտմունդում 2:2 հաշվով խաղաց «Բորուսիայի» հետ: Թիմերն ունեն 4-ական միավոր: Գնդակների տարբերությամբ F խմբի առաջատարը Գերմանիայի փոխչեմպիոնն է: Պորտուգալական «Սպորտինգը» 2:0 հաշվով հաղթեց լեհական «Լեգիային» եւ ունի 3 միավոր: «Լեգիան» երկու պարտություն է կրել:

E խմբում Լոնդոնի «Տոտենհեմը» Մոսկվայում նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, Լեւերկուզենի «Բայերը» դրսում 1:1 խաղաց «Մոնակոյի» հետ:

«Մոնակոն» ունի 4, «Տոտենհեմը»՝ 3, «Բայերը»՝ 2, ԲԿՄԱ-ն՝ 1 միավոր:

G խմբում Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» Սլիմանիի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Պորտուին» եւ առաջատարն է՝ 6 միավոր: Դանիական «Կոպենհագենը» 4:0 հաշվով հաղթեց բելգիական «Բրյուգեին» եւ ունի 3 միավոր: «Բրյուգեն» միավոր չի վաստկել:

H խմբում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվնետուսը» 4:0 հաշվով առավելության հասավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ եւ ունի 4 միավոր: Նույնքան միավորով երկրորդ տեղում է իսպանական «Սեւիլիան», որը նվազագույն հաշվով հաղթեց «Լիոնին»:

Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

Е խումբ

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:1

Կամիլ Գլիկ, 90+4 Խավյեր Էրնանդես, 73

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 0:1

Սոն Հյուն Մին, 71

F խումբ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:2

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 43, Անդրե Շյուրլե, 87- Կրիշտիանու Ռոնալդու, 17, Ռաֆայել Վարան, 68

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Լեգիա» (Լեհաստան)՝ 2:0

Բրայան Ռուիս, 28, Բաս Դոստ, 37

G խումբ

«Լեսթեր» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:0

Իսլամ Սլիմանի, 25

«Կոպենհագեն» (Դանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 4:0

Ստեֆանո Դենսվիլ, 53, ինքնագոլ, Թոմաս Դելեյնի, 64, Ֆեդերիկո Սանտանդեր, 69. Մատիաս Յորգենսեն, 90+2

Չիրացրած 11մ՝ Լյուդվիգ Աուգուստինսոն, 61

H խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 1:0

Վիսամ Բեն-Եդեր, 52

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:4

Միրալեմ Պյանիչ, 24, Գոնսալո Իգուաին, 31, Պաուլո Դիբալա, 57, Ադրիան Սեմպեր, 85, ինքնագոլ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։