Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը բաժանում է 2-9-րդ տեղերը

00:18   27 սեպտեմբերի, 2016

Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարն առաջին տուրից հետո ունի միանձնյա առաջատար: Միակ հաղթանակը տարավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին: Մրցակիցը ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկին էր:

Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Արդեն 36-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի:

Առաջին տուրի մյուս պարտիաները եւս ավարտվեցին ոչ ոքի:  

Միխայիլ Տալի հուշամրցաշար, առաջին տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)՝ 1:0

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5

Երկրորդ տուր

Տոմաշեւսկի - Արոնյան

Կրամնիկ - Լի Չաո

Անանդ - Մամեդյարով

Գելֆանդ - Գիրի

Սվիդլեր - Նեպոմնյաշչի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.