Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ

18:04   26 սեպտեմբերի, 2016

Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Արդեն 36-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան) սպիտակներով պարտության է մատնել Եվգենի Տոմաշեւսկուն (Ռուսաստան):

Առաջին տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել: Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) խաղում է Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա)՝ Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան),  Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան)՝ Լի Չաոյի (Չինաստան) հետ:

Մրցանակային հիմնադրամը 200 հազար դոլար է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.