Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը երկրորդն է բլիցում

01:02   26 սեպտեմբերի, 2016

Մոսկվայում տեղի է ունեցել Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի վիճակահանությունը կայծակնային խաղի մրցաշարի արդյունքներով: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը բլիցում գրավել է երկրորդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր:

Հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը՝ 7.5: Երրորդ տեղը 5-ական միավորով բաժանել են ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Պյոտր Սվիդլերը եւ հոլանդացի Անիշ Գիրին: Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը վաստակել է 4.5,  իսրայելցի Բորիս Գելֆանդը՝ 3.5, ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկին, չինացի Լի Չաոն եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 3-ական միավոր:

Սեպտեմբերի 26-ին կայանալիք հիմնական մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Գելֆանդի հետ: Մյուս զույգերը կազմել են Սվիդլերն ու Կրամնիկը, Նեպոմնյաշչին ու Տոմաշեւսկին, Գիրին ու Անանդը, Մամեդյարովն ու Լի Չաոն:

Մրցանակային հիմնադրամը 200 հազար դոլար է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.