22:09 5 հուլիսի, 2012Բասկետբոլի ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Մայք Կշիշեւսկին որոշել է, թե հուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկող Օլիմպիական խաղերում ովքեր պետք է լինեն թիմի ավագները:
«Կոբին լուրջ տղա է եւ մեծ մարզիկ: Դրանով է նա առաձնանում թիմում: Իսկ ԼեԲրոնը ունակ է թիմում պահպանել լավ եւ ուրախ մթնոլորտ: Հենց նման կոմբինացիան էլ ինձ պետք է: Հենց նրանք էլ կլինեն հավաքականի ավագները»,- Կշիշեւսկու խոսքն է մեջբերում NBA-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Պեկինի Օլիմպիական խաղերում ամերիկյան հավաքականը գլխավորում էին Ջեյսոն Կիդը, Կոբի Բրայանտը եւ ԼեԲրոն Ջեյմսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.